Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ո՛չ մեր հակառուսն է կարգին հակառուս, ո՛չ ռուսամետը` կարգին ռուսամետ. Արա Պողոսյան

Ո՛չ մեր հակառուսն է կարգին հակառուս, ո՛չ ռուսամետը` կարգին ռուսամետ. Արա Պողոսյան
12.10.2022 | 07:34

Հետաքրքիր է, չէ՞, Ղրիմի կամրջի պայթեցումը շատերի մոտ ոգևորություն էր առաջացրել։ Շատերը, ավելի հեռուն գնալով, սկսեցին կանխագուշակել ՌԴ-ի վերջնական պարտությունը։
Իսկ նրանք, ովքեր գործընթացները կարողանում էին դիտարկել ընդհանուր համակցության մեջ, կանխատեսում էին Ռուսաստանի արձագանքը։


Հիմա մեր շատ հայրենակիցներ, ՌԴ արձագանքից հետո, որոշել են, որ Ղրիմի կամրջի պայթյունն Ուկրաինան չէր, այլ հենց Ռուսաստանն էր սարքել։ Գիտաֆանտաստիկ վերլուծությունների մի հսկա շարք, դավադրապաշտական տեսությունների մի ամբողջ էսսեների հավաքածու է, որ թևածում է հայ խոհանոցային «գեոպոլիտիկների» ու 50-նն անց տնային տնտես/ուհի «քաղաքագետների» մոտ։


Ու այս ամենի ֆոնին պետք է արձանագրել, որ ո՛չ մեր հակառուսն է կարգին հակառուս, ո՛չ ռուսամետը` կարգին ռուսամետ։ Անգամ արևմտամետը արևմտամետ չի։
Ամեն ինչ, ամեն գաղափար արհեստավարժորեն կարողանում ենք փչացնել ու հարմարեցնել մեր սեփական պահանջներին։

Դիտվել է՝ 10434

Մեկնաբանություններ